Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին
04.06.2013 | 10:55

Բրիտանական խորհրդարանի մի խումբ անդամներ հայտարարել են, որ երկրում նետվում է մեծ քանակությամբ սնունդ, և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ սննդային թափոնների ծավալները նվազեցնելու համար։
Խորհրդարանի նիստերից մեկում նախաձեռնության հեղինակները բացատրել են, որ ավելի խնայողական մոտեցումը սննդին կնպաստի մթերային ոլորտում ծախսերի տնտեսմանը։ Որոշ տվյալներով՝ այժմ միջին բրիտանական ընտանիքը թափում է գնված սննդի և ըմպելիքի մոտ 20 տոկոսը։ Խորհրդարանականներն առաջարկել են սահմանափակել վաճառվող ապրանքի քանակը և սահմանել տուգանքներ փաթված սննդի համար։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ